Բավ է պառակտվել
09-02-2023 16:09

Հայաստանն ավելի քան 30 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիա

Հայաստանն ավելի քան 30 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել ավերիչ երկրաշարժից տուժած Սիրիա, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Մարդասիրական բեռը՝ սնունդ, դեղորայք և բժշկական սարքավորումներ Հալեպ է ուղարկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանից «ԻԼ-76» մակնիշի ինքնաթիռով։

Օգնությունն ուղարկվել է ՀՀ վարչապետի հանձնարարականով։ Կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ՆԳՆ փրկարար ծառայությունը: