Բավ է պառակտվել
20-09-2018 15:17

Հայաստանը հետաձգել է կենսաչափական անձնագրերի թողարկումը

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի քննարկել է ”Նույնականացման քարտերի մասին” և “ՀՀ քաղաքացու անձնագրի մասին” օրենքներում փոփոխությունները, որոնց համաձայն նախատեսվում է երկու տարով հետաձգել կենսաբանական անձնագրերի տրամադրման ժամկետը երկրում։

Ինչպես նիստի ժամանակ տեղեկացրել է Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, փոփոխություններով առաջարկվում է երկու տարով երկարաձգել հին նմուշի (ոչ կենսաբանական) անձնագրերի տրամադրման ժամկետը ՝ 2019 թ. փոխարեն սահմանելով 2021 թ.։

“Բանն այն է, որ 2017 թ. հունվարի 1-ին ավարտվել է լեհական ընկերության հետ կնքված՝ հայկակակ անձնագրերի տպագրության պայմանագրի գործողության ժամկետը, իսկ նոր մատակարարի հետ պայմանագիր դեռևս չի կնքվել։ Հին նմուշի անձնագրերի օգտագործման ժամկետի երկարաձգումը թույլ կտա անձը հաստատող փատաթղթեր տրամադրել մինչև նոր պայամանգիր կնքելն ու կենսաբանական անձնագրերի տրամադրման նոր համակարգի ամբողջական գործարկումն սկսելը”,- ասել է Օսիպյանը։

Նիստի ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ Հայաստանում կենսաբանական անձնագրերի ներդրման ժամկետը հետաձգելը խնդրահարույց է։
“Նախ, բարդանում է էլեկտրոնային կառավարման համակարգի ներմուծումը, քանի որ շատ քաղաքացիներ չեն կարող դրանից օգտվել նույնականացման քարտի բացակայության պատճառով, երկրորդը՝ Հայասատանը որոշակի պարտավորություններ ունի ԵՄ գործընկերների հանդեպ՝ կապված նույնականացման քարտերի թողարկման տարեկան պարտադիր ծավալի հետ”,-ասել է Գրիգորյանը և խնդիրն օպերատիվ լուծելու նպատակով առաջարկել է կրճատել ժամկետը կամ վերանայել մոտեցումները։
Նրա հետ համաձայնել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, նշելով, որ հետաձգումն ԱԳՆ համար խնդիրներ է առաջացնում ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի հարցում։
Ի պատասխան Օսիպյանը նշել է, որ խնդիրը կապված է ֆինանսական միջոցների բացակայության հետ, քանի որ եթե ժամկետը չերկարաձգվի՝ Հայաստանը ստիպված կլինի տարեկան կենսաբանական անձնագրերի 300հազ․բլանկ գնել, որի մեկ հատի գինը 10 եվրո է։

“Տարեկան փաստացի 3 մլն եվրո կպահանջվի, ինչպես նաև կմեծանա քաղաքացիների սոցիալական բեռը, քանի որ կենսաբանական անձնագիր ստանալու համար նրանք պետք է 25 հազ․դրամ (շուրջ 44,2 եվրո) վճարեն, այն դեպքում, երբ հին նմուշի անձնագիրն ընդամենը 1 հազ․դրամ (շուրջ 1,8 եվրո) արժի,”,-ասել է ոստիկանության պետը։

Փոխնախարարը հակադարձել է, որ այս նպատակով 1,,7 մլն եվրո դրամաշնորհ է նախատեսված, բացի այդ, եթե կենսաբանական անձնագրի իրնքնարժեքը 10 եվրո է՝ կարելի է դրա գինը մինչև 25 հազ․դրամ չբարձրացնել, այլ ընդամենը 12 եվրո սահմանել, կամ որոշակի սոցիալական խմբերին անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրելու ծրագիր նախատեսել։
Քննարկման արդյունքում որոշում է կայացվել կենսաբանական անձնագրերի ներդրման ժամկետ երկարաձգել մեկ տարով, իսկ տեխնիկական խնդիրներ առաջանալու դեպքում նորից քննարկել փոփոխությունները։