Բավ է պառակտվել
14-04-2017 15:10

Անվտանգության մակարդակով ՀՀ-ն գերազանցում է ՌԴ-ին և Ադրբեջանին. ՀՏՖ հաշվետվություն

Համաշխարհային տնտեսական «The Travel & Tourism Competitiveness Report 2017» ֆորումի հաշվետվությունում Հայաստանը անվտանգության ցուցանիշով 136 երկրների շարքում զբաղեցնում է 34-րդ տեղը:
Ինչպես վկայում են հաշվետվության տվյալները, հետխորհրդային տարածքի երկրների շրջանում տվյալ ցուցանիշով Վրաստանը հայտնվել է 29-րդ տեղում, Ադրբեջանը՝ 35-րդ, Լատվիան՝ 40-րդ, Լիտվան՝ 42-րդ, Տաջիկստանը՝ 49-րդ, Ղազախստանը՝ 58- րդ, Ղրղզստան՝ 98-րդ, Ռուսաստանը `109-րդ, Ուկրաինան ՝ 127-րդ:
ՀՏՖ փորձագետները ամենից անվտանգ երկրներ են կոչել Ֆինլանդիան և Միացյալ Արաբական Էմիրություններն ու Իսլանդիան: Տվյալ ցուցանիշով ռեյտինգային ցուցակից դուրս մնացած երկրներն են Կոլումբիան, Յեմենը, Սալվադորը:
Անվտանգ պետությունների ռեյտինգը կազմելիս ՀՏՖ փորձագետներն առաջնորդվել են ահաբեկչության և հանցավորության հետ կապված իրավիճակով, ինչպես նաև ռազմական կոնֆլիկտների առկայությունով:
«The Travel & Tourism Competitiveness Report 2017» ընդհանուր ռեյտինգում Հայաստանը զբաղեցրել է 84-րդ տեղը: Առաջին հնգյակում հայտնվել են Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան և Միացյալ Թագավորությունը: Ռեյտինգային ցուցակը եզրափակում են Եմենը, Չադը, Բուրունդին, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը և Մավրիտանիան: