Բավ է պառակտվել
21-07-2022 12:18

3,1 մլրդ դրամ՝ պարեկային ծառայության համար ամենագնացներ գնելու նպատակով

Հայաստանի կառավարություն հինգշաբթի հաստատեց նախագիծը, որը թույլ կտա ձեռք բերել «Toyota Fortuner» մակնիշի 45 միավոր մեխանիկական և 130 միավոր ավտոմատ տուփով ավտոտրանսպորտային միջոց, համապատասխանաբար ըստ տեսակների 15․900,0 հազ, դրամ և 18․400,0 հազ․ դրամ գնմանգներով։ Ընդ որում, մրցույթ չի հայտարարվի, և գնումը կիրականացվի մեկ անձից։

Նշվում է, որ ավտոմեքենաները ձեռք են բերվելու Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում պարեկային ծառայություն ձևավորելու համար։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մրցույթը չի հայտարարվել, քանի որ շուկայի մյուս բոլոր խաղացողները հայտնել են, որ չեն կարող նշված ժամկետում մատակարարել պահանջներին համապատասխանող մեքենաների անհրաժեշտ քանակությունը։ Նա որպես օրինակ բերեց Շիրակի և Լոռու մարզերը, որտեղ նույն պատճառով պարեկային ծառայության մեքենաները ոչ թե սպիտակ են, այլ՝ սև։

Նա նաև նշեց, որ քանի որ գնում են ամենագնացներ, դրանց մի մասը կուղարկվի Շիրակի և Լոռու մարզեր, իսկ այնտեղից սեդանները կուղարկվեն վերը նշված չորս մարզ՝ մայրուղիները պարեկելու համար ($1 – 415,6 դրամ):