Բավ է պառակտվել
08-11-2018 15:27

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ծախսը կկազմի ավելի քան $6մլն.

Հայաստանը կծախսի շուրջ 3 մլրդ. դրամ (մոտ 6.1 մլն դոլար) արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար․ համապատասխան որոշումն ընդունվել է հինգշաբթի, կառավարության նիստի ընթացքում։

Հարցը ներկայացնելիս, արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշել է, որ դելտեմբերի 9-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման և անցկացման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պահուստային ֆոնդից կտրամադրվի 2,7մրդ. դրամ։

Նրա խոսքերով, Ընտրական օրենսգրքի 10 հազար օրինակ տպելու համար Արդարադատության նախարարությանը կհատկացվի ևս 10մլն. դրամ, իսկ ոստիկանությանը՝ 234,2մլն. դրամ։ Այդ գումարից 10 միլիոնը կուղղվի համազգեստ և գրենական պիտույքներ ձեռք բերելուն, իսկ մնացած 224,2մլն. դրամը՝ կապի ծառայություններին և ընտրողների ցուցակների ճշտմանը։

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ասել է, որ “ինչպես երևում է, ընտրությունները, մանավանդ՝ արտահերթ, թանկ հաճույք են”։

“Բացի ընտրությունների կազմակերպման և անցկացման համար նախատեսված գումարներից, Հայաստանն աջակցություն կստանա նաև միջազգային և դոնոր կազմակերպություններից՝ ՄԱԿ-ի հովանու ներքո, այդ թվում՝ տեսանկարահանող սարքերի տեղադրման, ուսուցողական նյութերի հրատարակման համար”,- ասել է Միրզոյանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընթացիկ տարվա հոկտեմբերի 16-ին հրաժարական է տվել խորհրդարանը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: Նոյեմբերի 1-ի արտահերթ նիստին պատգամավորները չեն ընտրել վարչապետ երկրորդ անգամ և, համաձայն Սահմանադրության, խորհրդարանը իրավունքի ուժով լուծարվել է։ Նույն օրը նախագահ Արմեն Սարգսյանը արտահերթ ընտրությունների օրը է նշանակել 2018թ. դեկտեմբերի 9-ը: ($1 - 487,66 դրամ)