Բավ է պառակտվել
24-07-2022 21:44

Հայաստանը նշում է ամենապայծառ տոներից մեկը՝ Վարդավառը

Մի վախեցեք, եթե ձեզ ջրեն։ Այս օրը դա նշանակում է միայն մեկ բան՝ դուք շատ հաջողակ եք

Կիրակի օրը Հայաստանը և ողջ հայությունը նշում են ամենասիրված տոներից մեկը՝ Վարդավառը։ Վարդավառը կամ Տիրոջ Պայծառակերպությունը նշվում է Սուրբ Զատիկից 14 շաբաթ անց։ Այն Հայ առաքելական եկեղեցու հինգ գլխավոր տոներից մեկն է։

Այս օրը նշվում էր Հին Հայաստանում նաև մեր թվարկությունից առաջ։ Նախաքրիստոնեական Հայաստանն այս տոնը կապում էր սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկի և Վահագն աստծու հետ նրա սիրո պատմության հետ։ Այն սկիզբ է առնում վարդաջրով լողանալու հնագույն ավանդույթից, որը հետագայում փոխարինվեց սովորական ջրով։

Եվ այսպես, անզուգական գեղեցկուհի Աստղիկը ցողում էր այս ջուրը, որպեսզի սերը թագավորի Հայկական լեռնաշխարհում։ Վահագնն էլ միշտ կռվում էր Չարի դեմ՝ պաշտպանելու այս սերը հայոց հողերում։

Այս օրը Հանրապետության հյուրերի համար ուրախ և շատ տարօրինակ մթնոլորտ է տիրում Հայաստանի բոլոր փողոցներում։ Վարդավառը տոնելիս ընդունված է ջուր լցնել բոլոր պատահական անցորդների, վարորդների և պարզապես մոտակայքում հայտնված մարդկանց վրա։ Այս օրը հայերը հենց այսպես են միմյանց ողջունում։ Կարևոր է ընդգծել․ ոչ մի դեպքում պետք է չէ նեղանալ դրանից, ձեզ չդիպչելու խնդրանքը նույնպես կընկալվի որպես անհարգալից վերաբերմունք։ Ի վերջո, հայերն այսօր ջրում են միմյանց, քանի որ կարծում են, որ Վարդավառի օրը ջուրը բուժիչ հատկություն ունի։

Այսպիսով, եթե հանկարծ երկրի հյուրերին ջրել են, պետք է պարզապես վայելել տոնական հաճույքը, մի փոքր զովանալ և իմանալ, որ դա ձեզ միայն օգուտ կտա և հաջողություն կբերի։

Վարդավառի տոնին նախորդում է մեկշաբաթյա պահք, իսկ հաջորդ երկուշաբթի օրը նշվում է Մեռելոցը՝ հանգուցյալների հիշատակի օրը։