Բավ է պառակտվել
28-07-2019 18:11

Հայաստանը տոնում է Վարդավառը (լուսանկարներ)

 

Կիրակի Երևանում բոլորը՝ մեծից փոքր, տոնում էին Վարդավառը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը յուրովի է տոնել Վարդավառը՝ լուսանկարներ տեղադրելով ֆեյսբուքյան իր էջում։

“Վարդավառ՝ Սևանա լճում”՝ այսպես է վերնագրել լուսանկարները Փաշինյանը։

Քրիստոսի պայծառակերպությունը կամ Վարդավառը նշվում է Զատիկից 14 շաբաթ հետո և հանդիսանում է Հայ Առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը, որոնք են․Սուրբ Ծնունդն և Աստվածահայտնությունը, Զատիկը,Վարդավառը, Վերափոխումն Սբ․Աստվածածնի և Խաչվերաց։

Այյս օրը, ինչպես և միշտ, բոլոր քաղաքների և գյուղերի բնակչությունը, պարբերաբար դերերով փոխվելով, բաժանվում է ջրողների և ջրվողների։ Եվ այս զվարճանքին կամա թե ակամա մասնակից են դառնում նաև օտարերկրյա զբոսածրջիկները։