Բավ է պառակտվել
02-08-2022 15:27

Հայաստանը ՄԻԵԴ է ներկայացրել Ադրբեջանի դեմ երրորդ գանգատը

Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել նոր միջպետական ամբողջական գանգատ ընդդեմ Ադրբեջանի, տեղեկանում ենք ՆԱրդարադատության միջազգային դատարանում հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջից։

Գանգատը ՄԻԵԴ է ներկայացվել ս․թ․ հուլիսի 27-ին և վերաբերում է 2022 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Խրամորթ և Փառուխ գյուղերի ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտմանը, Արցախի Հանրապետության սահմանամերձ գյուղերի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչեցվող իրական սպառնալիքներին, ինչպես նաև 2021-2022 թվականների ընթացքում Ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության նկատմամբ ուժի կիրառման դեպքերին, որոնց արդյունքում խախտվել է անձանց կյանքի իրավունքը: