Բավ է պառակտվել
01-06-2021 20:06

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հնարավոր է, մոտ ժամանակներս այցելեն հայ-ադրբեջանական սահման

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շաֆերը (ԱՄՆ) առաջիկայում կարող են պայմանավորվել Ադրբեջանի և Հայաստանի սահման այցելելու հնարավորության շուրջ: Այս մասին լրագրողների հետ մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Շատ կարևոր է, որ [ԵԱՀԿ Մինսկի խմբի] համանախագահներին մոտ ժամանակներս հաջողվի հասնել տարածաշրջան և տեղում իրավիճակը պարզել, կողմերի հետ արդեն տեղում խոսել։ Դա շատ կարևոր է։ Կարծում եմ, որ նման հնարավորություններ կարող են բացվել շատ մոտ ժամանակներս։ Բացի այդ, իհարկե, սուր է դրված բնակչությանն օգնելու համար միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը թույլատրելու հարցը: Այստեղ նույնպես բազմաթիվ կազմակերպչական մանրամասներ կան, որոնք կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում»,- ասել է Լուկաշևիչը: