Բավ է պառակտվել
27-10-2022 18:09

Հայաստանը կմասնակցի ԱՄՆ-ում անցկացվելիք 31-րդ համաշխարհային ձմեռային ունիվերսիադային

Հայկական պատվիրակությունը կմասնակցի 31-րդ համաշխարհային ձմեռային ունիվերսիադային, որը կանցկացվի հունվարի 12-22-ը ԱՄՆ Լեյք Փլեյսիդ քաղաքում։

Ունիվերսիադային նախապատրաստվելու համար ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 27-ի նիստում որոշել է բյուջեից ժամկետից շուտ հատկացնել շուրջ 19,31 մլն դրամ (մոտ 48,28 հազար դոլար)։

Պահանջվող գումարը կտրամադրվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2022թ տնտեսված միջոցներից: