Բավ է պառակտվել
15-03-2020 20:49

Հայաստանը ձեռք է բերելու մի քանի րոպեի ընթացքում կորոնավիրուսի ախտորոշման ռապիդ թեստեր

Առողջապահության նախարարությունը շուտով ձեռք է բերելու այսպես կոչված Ռապիդ թեստեր, հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

“Այս թեստերը հնարավորություն կտան շատ արագ՝ 15 րոպեի ընթացքում նախնական հաստատել կամ հերքել կորոնավիրուսի առկայությունը մարդու մոտ”,- ասել է նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

Ըստ փոխվարչապետի, ռապիդ-թեստերը, հիմնականում, կիրականացվեն անցակետերում և “Զվարթնոց” օդանավակայանում”,- ասել է նա:

"Մենք կկարողանանք ավելի արդյունավետ ավելի մեծ քանակությամբ տվյալներ հավաքել, ինչին կհետևեն մեր հետագա քայլերը”,- ասել է Ավինյանը։

Ըստ վերջին տվյալների, մարտի 15-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 26 հաստատված դեպք, մեկուսացվել է 300 մարդ։ Կատարվել է 577 կորոնավիրուսի թեստ։

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ին։ Վարակվածների թվում են Իրանից և Իտալիայից ժամանածները (Երևանի, Էջմիածնի և Մեղրիի բնակիչներ), նրանց հետ շփում ունեցած մարդիկ, Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած 1 անձ։ Վարակվածների գերակշռող մասն, այդ թվում՝ մեկ դպրոցահասակ երեխա Էջմիածնի բնակիչներ են։