Բավ է պառակտվել
26-02-2022 20:31

Դիտարկվում են Ուկրաինայից ՀՀ քաղաքացիների տարհանման տարբերակներ․ ԵՄ երկրներից վերադառնալու դեպքում Շենգեն վիզա չի պահանջվի

Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ դիտարկվում են ուկրաինայից ՀՀ քաղաքացիների տարհանման տարբերակներ։

«Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների համար, որոնք Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների լույսի ներքո մտադիր են Հայաստան վերադառնալ՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները, նշյալ երկրների՝ նախապես ստացած վիզա (Շենգեն գոտու նշյալ երկրների պարագայում՝ Շենգեն վիզա) չի պահանջվի»,–, ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:

Միաժամանակ գերատեսչությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ընդունել մեր հայրենակիցներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև այլ փախստականների:

Կիևում ՀՀ դեսպանությունը, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, ինչպես նաև ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում են իրենց աշխատանքները ողջ կազմով։

Հեռախոսահամարներ․

Կիևում դեսպանություն`
+380442349005
+380671090506
+380689602524
+380685000782

Օդեսայում գլխավոր հյուպատոսություն`
+380487039176
+380487039178

Դոնի Ռոստովում գլխավոր հյուպատոսություն`
+79614084423
Փետրվարի 21-ին Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությոնը և փետրվարի 24-ի գիշերը հատուկ ռազմական գործողություն սկսեց Դոնբասի բնակչության պաշտպանելու համար։ Գլխավոր նպատակը Ուկրաինայի «ապառազմականացումն ու ապաազգայնացումն է», երկրի օկուպացիայի մասին խոսք չի գնում, հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը։