Բավ է պառակտվել
27-04-2021 09:18

Հայաստանը մայիսյան արձակուրդներին արտասահման մեկնելու համար ռուսաստանցիների նախընտրելի ուղղություններից մեկն է

Ռուսաստանցիների շուրջ 5% -ը մայիսյան արձակուրդնրին նախատեսում է մեկնել արտասահման, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Sberbank Insurance-ի և Tutu.ru-ի ուսումնասիրությունը:

Նրանց մեծ մասը, ըստ ուսումնասիրության, թռիչքներ է ամրագրում դեպի մերձավոր արտասահման՝ Հայաստան, Մոլդովա, Ղրղզստան, Բելառուս, Ադրբեջան և Ուզբեկստան: Հեռավոր արտասահմանյան երկրներից առավել նախընտրելին Եգիպտոսը և Արաբական Միացյալ Էմիրություններն են։

Ըստ ուսումնասիրության, մայիսյան արձակուրդներին ուղևորության մեկնել է ծրագրում յուրաքանչյուր հինգերորդ ռուսաստանցին. ամենատարածված ուղղություններն են Ղրիմը, Սոչին և Կալինինգրադը։