Բավ է պառակտվել
15-07-2021 18:40

Հայաստանը բանակցում է ԵՄ-ի հետ EU Digital COVID Certificate համակարգին միանալու շուրջ․ ԱԳՆ

Հայաստանը և Եվրամիությունը բանակցություններ են վարում ԵՄ մշակած EU Digital COVID Certificate համակարգին Հայաստանի անդամակցության շուրջ։ Այս մասին հինգշաբթի հայտնել է գործակալությանը ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը, պատասխանելով Հայաստանի և Եվրամիության միջև պատվաստումների վկայագրերի փոխադարձ ճանաչման գործընթացի ավարտի ժամկետների մասին հարցին։

«Հայաստանի և Եվրամիության իրավասու ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ ներկայումս բանակցություններ են ընթանում ԵՄ կողմից մշակված EU Digital COVID Certificate համակարգին Հայաստանի անդամակցության հնարավորության վերաբերյալ: Արդյունքների մասին հանրությանը կտեղեկացնեն իրավասու պետական կառույցները», - հավելել է նա:

COVID-19- ի իրավիճակը Հայաստանում

Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված արտակարգ դրությունը Հայաստանում գործել է վեց ամիս` 2020 թ. մարտի 16-ից սեպտեմբերի 11-ը ներառյալ: Համապատասխան օրենքների փաթեթի մեջ փոփոխություններ մտցնելուց հետո Հայաստանի կառավարությունը կարանտին սահմանեց ողջ երկրում, որը երկու անգամ երկարաձգվեց և ներկայումս ուժի մեջ է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը:

Հուլիսի 15-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 226,949 հաստատված դեպք, օրական նոր դեպքերի թիվը կազմել է 163: Ընդհանուր առմամբ, իրականացվել է 1,253,024 կորոնավիրուսի թեստ: Մահացել է 4 556 մարդ, կազդուրվել՝ 218 022 հիվանդ, ներկայումս բուժում է ստանում 3261 հիվանդ։