Բավ է պառակտվել
20-03-2019 16:40

Հայաստանը ձևավորում է նոր մշակույթ շրջակա միջավայրի և աղբի վերամշակման նկատմամբ

Մարտի 23-ին անցկացվելիք համապետական շաբաթօրյակի ընթացքում կփակվի 6 աղբանոց և շուրջ 447 աղբակույտ, ասել է Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

“Ամբողջ երկրում միջոցառմանը կմասնակցի շուրջ 125-150 հազար քաղաքացի, կգործի շուրջ 1700 միավոր տեխնիկա”,- ասել է նա չորեքշաբթի մամլո ասուլիսի ժամանակ։

Ըստ նախարարի, համապետական շաբաթօրյակը սկիզբ կդառնա ամենամսյա միջոցառումների, որոնց նպատակը Հայաստանի բոլոր համայնքներն աղբից մաքրելն է։

“Ամեն ամիս մեկ օր կհայտարարվի մաքրության համազգային օր, և այդ օրերին մեր քաղաքացիները կարգի կբերեն ոչ միայն իրենց բակերն ու այգիներ, այլև հարակից տարածքներն”, - ասել է նա:

Ինչպես նշել է Պապիկյանը, միջոցառումների իմաստը շրջակա միջավայրի, հանրային ունեցվածքի, բակերի, համայնքների, քաղաքների նկատմամբ նոր մշակույթի ձևավորումն է։

“Հարկավոր է, որ յուրաքանչյուրը գիտակցի, որ պատասխանատու է ոչ միայն իր սեփական, այլև հանրային տարածքի մաքրության համար։ Մենք պետք է կոտրենք կարծրատիպերը և գիտակցենք, որ մեր երկրի ամբողջ տարածքը մեր ընդհանուր սեփականությունն է”,-ասել է նա։

Պապիկյանն ընդգծել է, որ շրջակա միջավայրի նկատմամբ պատշաճ վերաբերմունքը թույլ կտա աղբի վերամշակման նոր մոտեցումներ գտնել համայնքներում։