Բավ է պառակտվել
31-08-2022 13:10

Հայաստանը նոր ուսումնական տարին կդիմավորի տապով

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում։

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 1-3-ը՝ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ:

Ամենաբարձր ջերմաստիճանը սեպտեմբերի 1-3-ը սպասվում է Արարատի մարզում՝ 38-40 աստիճան։ Արմավիրում, Վայոց Ձորի նախալեռնային գոտիներում, Սյունիքի հովիտներում և Արցախում այդ օրերին սպասվում է մինչև 39 աստիճան շոգ, իսկ Տավուշի մարզում Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտում սնդիկի սյումը կհասնի 38 աստիճանի։

Երևանում ցերեկային ժամերին կլինի 36-38 աստիճան տաքություն, հաջորդ երեք օրերին օդի ջերմաստիճանը կհասնի 37-39 աստիճանի, իսկ կիրակի կնվազի մինչև 35-37 աստիճան։