Բավ է պառակտվել
09-07-2022 12:59

Արևադարձային շոգ՝ Հայաստանում

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում։

Օդի ջերմաստիճանը Հայաստանում հուլիսի 8-12-ը կբարձրանա 5-8 աստիճանով, ինչը պայմանավորված է Արաբական թերակղզուց տաք արևադարձային օդային հոսանքների ներթափանցմամբ։

Հուլիսի 9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ հուլիսի 10-13-ին կլինի առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևելյան՝ մինչև 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վրկ: Արմավիրի մարզում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին քամու արագությունը կարող է հասնել 15-20 մ/վրկ:

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ. Շաբաթ օրը ցերեկը մայրաքաղաքում կլինի 34-36 աստիճան, իսկ երկուշաբթիից չորեքշաբթի սնդիկի սյունը կհասնի 38-40 աստիճանի։

Հուլիսի 11-13-ը ամենաշոգ եղանակը կլինի Արարատի մարզում և Վայոց ձորի նախալեռներում. այստեղ սպասվում է 39-41 աստիճան։ Արմավիրի մարզում կանխատեսվում է 38-40, Արագածոտնի նախալեռներում՝ 36-39, Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Արցախում 35-38 աստիճան տաքություն։