Բավ է պառակտվել
05-03-2020 16:12

Հայաստանը բռնել է ժողովրդագրության բարելավման ուղին: Նախարարը պատմել է, թե ինչպես դա կարվի

Հայաստանը կավելացնի կանանց անվճար բժշկական ստուգումների քանակը, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի օրը կայացած նիստում հաստատեց առողջության գործոնով պայմանավորված ծնելիության մակարդակի բարձրացման ծրագիրը:

«Ծրագիրն ուղղված է ժողովրդագրական բարեփոխումների իրականացմանը և ծնելիության խթանմանը, իսկ դրա համար միջոցներն արդեն նախատեսված են բյուջեով», - ասաց Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ ծրագիրն ունի երեք հիմնական կետ, որոնցից առաջինը վերաբերում է 15 տարեկանը լրացած աղջիկներին:

Նա նշեց, որ նրանց համար ծրագիրով նախատեսվում են լրացուցիչ ստուգումներ պոլիկլինիկաներում առողջական խնդիրների վաղ հայտնաբերման համար՝ անպտղությունից խուսափելու նպատակով:

«Երկրորդ կետը զույգերի հետազոտությունն է ամուսնությունը գրանցելուց հետո՝ երեխայի ծնունդը պլանավորելիս հնարավոր խանգարումներն ու խնդիրները հայտնաբերելու համար», - ասաց Թորոսյանը:

Երրորդ կետով նա նշել է հղիության ընթացքում հետազոտությունների զգալի ընդլայնումը, ինչը կհանգեցնի ինքնաբեր վիժումների թվի նվազմանը:

Նա նշեց, որ ծրագրում կընդգրկվի ավելի քան 10 հազար կին, իսկ արդյունքները երկարաժամկետ կլինեն. եթե 2020-ին դրա շնորհիվ մի քանի ավել երեխա կծնվի, ապա արդեն 2021-2022 թվականներին՝ մի քանի հազար:

Նախարարը նաև մատնանշեց ԱՄԲ (ЭКО՝ խմբ․) աջակցության ծրագրին դիմողների մեծ քանակը, նշելով, որ ծրագրով կատարված 92 միջամտությունից 42-ում գրանցվել է հղիություն, ինչը շատ բարձր տոկոս է:

«Մենք նախատեսում ենք շուտով փոփոխություններ կատարել և ընդլայնեյ այն մարդկանց շրջանակն, ում հասանելի կլինի այս ծառայությունն», - ասաց Թորոսյանը: