Բավ է պառակտվել
22-11-2019 17:14

Հայաստանը կկրկնապատկի անտառապատ տարածքների մակերեսը 30 տարվա ընթացքում

Անտառների վերականգնման ռազմավարության շրջանակներում Հայաստանի կառավարությունը մտադիր է կրկնապատկել անտառածածկն, ասել է ուրբաթ շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը։

“Անտառների վերականգնման ծրագիրը պահանջում է հատուկ մոտեցում։ Մենք մտադիր ենք մինչև 2050թ․ կրկնապատկել անտառածածկը։ Արդեն հաջորդ տարի նախատեսվում է տնկել 10մլն ծառ, ինչը կառավարության ծրագրի մի մասն է”,- ասել է նա Հայաստանում “Կենսաբազմազանության ինտեգրված կառավարում” ծրագրի 4-ամյա գործունեության արդյունքերի ամփոփմանը նվիրված միջոցառման ժամանակ։

Ըստ Մելիքյանի, այս հավակնոտ ծրագիրը կարող է իրականացվել մասնավոր հատվածի, տարածաշրջանակին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների աջակցությամբ։ Այս համատեքստում նա կարևորել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) օժանդակությամբ “Կենսաբազմազանության ինտեգրված կառավարում” ծրագրի իրականացումը։

Իր հերթին, GIZ-ի հայաստանյան գրասենյալի ղեկավար Աննե Քեմփան ընդգծել է անտառային զանգվածների ավելացման հարցում հավասարակշիռ և մանրակրկիտ մտածված փորձագիտական մոտեցման կարևորությունը։

“Անտառային զանգվածների ծավալի մեծացման ռազմավարությունը չպետք է ինքնանպատակ լինի: Պետք է հաշվի առնել, որ ծառատունկը պահանջում է նոր տարածքներ, ինչը հնարավոր է միայն արոտավայրերի կրճատման հաշվին, որոնք Հայաստանի կենսաբազմազանության կարևոր բաղադրիչն են”, - ասել է նա:

Քեմփան ընդգծել է էնդեմիկ բազմազանության պահպանման անհրաժեշտությունը, նշելով, որ կարևոր է վարել բազմակողմանի քաղաքականություն՝ ուղղված ինչպես էկոլոգիական միջավայրի պահպանմանն ու վերականգնմանն, այնպես էլ տնետսական աճի խթանմանը։

“Անհրաժեշտ է իրականացնել ոչ միայն անտառների, այլև արոտավայրերի կայուն կառավարում, որոնք կարող են ապահովել հանրապետության գյուղատնտեսության զարգացումը։ Էկոլոգիական կենսաբազմազանության պահպանման և դինամիկ տնտեսական զարգացման հարցերում հարկավոր է դրսևորել համալիր մոտեցում”,- նշել է նա։

Հոկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախատեսվում է Հայաստանում 10մլն ծառ տնկել։ Նա ընդգծել էր, որ 10 մլն ծառ տնկելը կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության և Հայաստանի շուրջ։

Մինչդեռ հոկտեմբերի 29-ին խորհրդարանական հանձնաժողովներում 2020թ․պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնել էր, որ բյուջեում միջոցներ նախատեսվախ չեն 10մլն ծառ տնկելու համար։

Հայաստանի Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ 2018թ հուլիս ամսվա դրությամբ անտառային հողերի մակերեսը կազմում է 334 հազ հա, որի 866 տոկոսն անտառածածկ է: