Բավ է պառակտվել
05-08-2016 14:34

Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Դեբեդ գետի վրա, կկառուցվի Բարեկամության կամուրջը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը երկու փուլից բաղկացած տենդեր է հայտարարել հայ-վրացական սահմանին՝ Դեբեդ գետի վրա կամուրջ կառուցելու համար: Այս մասին տեղեկացնում է ՎԶԵԲ մամուլի ծառայությունը: Նախագծի արժեքը 10 միլիոն եվրո է: Այն իրագործվելու է Վրաստանին և Հայաստանին վարկ տրամադրելու ճանապարհով:

Նախագիծը նախատեսվում է սկսել 2016 թվականի վերջին: Այն մոտավոր կտևի 42 ամիս, այդ թվում՝ 18 ամիս կհատկացվի նախագծմանն ու շինարարությանը, 24 ամիս՝ հնարավոր թերությունների մասին ծանուցմանը:

«Բարեկամության կամրջի» կառուցման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2014թ.–ի դեկտեմբերի 24–ին։ Նոր կամուրջը կկառուցվի հայ–վրացական սահմանին գտնվող Սադախլո–Բագրատաշեն հսկիչ անցակետի տարածքում` Դեբեդ գետի վրա։

Դեռևս 2013թ.–ին ՎԶԵԲ–ն ու Հայաստանը 10 մլն եվրոյի վարկային համաձայնագիր են ստորագրել, ըստ որի` նախատեսված է կառուցել կամուրջը, սակայն սահմանաչափի փոփոխության և վրացական կողմի հետ ծրագրի համաձայնեցման գործընթացի պատճառով նախագիծը ժամանակավորապես սառեցվել էր։Ըստ նախնական հաշվարկների, հայկական կողմի համար նախագիծը կարժենա 4 միլիոն եվրո: