Բավ է պառակտվել
12-08-2016 09:04

Հայաստանում անտանելի շոգ է սպասվում առաջիկա օրերին

Ջերմաստիճանային բարձր ֆոն և հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին, նախազգուշացնում է Հայհիդրոմետկենտրոնը։

Ինչպես հայտնում է ԱԻն կայքը, օգոստոսի 12–ից 16–ը հանրապետության հրապարակում անձրևներ չեն կանխատեսվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Օդրևութաբանները խորհուրդ են տալիզ զերծ մնալ ֆիզիկական ակտիվությունից և արևի ուղից ճառագայթների ներքո գտնվելուց։

Քամին կլինի հյուսիս–արևմտյան` 2-7 մետր վայրկյան արագությամբ։

Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու մարզերում, ինչպես նաև Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի նախալեռներում սպասվում է 32-33 աստիճան տաքություն։

Իսկ Տավուշի, Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում սնդիկի սյունը կբարձրանա մինչև 38-40 աստիճան։ Արցախի տարածքում սպասվում է մինչև 37 աստիճան տաքություն։

Օդերևութաբանների կանխատեսումներով, Երևանում ցերեկային ժամերին առաջիկա հինգ օրերի ընթացքում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 40 աստիճան։