Բավ է պառակտվել
06-01-2023 12:48

Հայկական բանակը զիջում է տարածաշրջանի բոլոր երկրներին․ Global Firepower Center

Հայկական բանակը 2023 թվականի հունվարի դրությամբ զբաղեցրել է 94-րդ տեղը աշխարհի 145 բանակների շարքում, ասվում է Global Firepower Center-ի ուսումնասիրության մեջ։

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում հիմնված Global Firepower անկախ միջազգային վերլուծական կենտրոնը 2023 թվականի դրությամբ աշխարհի բանակների թվաքանակի մասին զեկույց է հրապաակել:

Վրաստանը զբաղեցնում է 85-րդ տեղը, Ադրբեջանը՝ 57-րդ, Թուրքիան՝ 11-րդ, Իրանը՝ 17-րդ։

Անցյալ տարի այս վարկանիշային աղյուսակում Ադրբեջանը զբաղեցրել է 63-րդ տեղը, Վրաստանը՝ 88-րդ, Հայաստանը՝ 97-րդ։

Առաջին հնգյակում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը և Մեծ Բրիտանիան։

Global Firepower-ը, բացի զենքից և զինվորների թվից, հաշվի է առնում վեց տասնյակ գործոններ, այդ թվում՝ ջոկատների թիվը, զրահատեխնիկան, ռազմածովային ուժերը, տվյալ երկրի բնական ռեսուրսները, անձնակազմի քանակը, տրանսպորտի և ենթակառուցվածքների զարգացման մակարդակը, ռազմական բյուջեն, արտարժույթի պահուստները և գնողունակությունը:

«Ուզում եք, որ այս լուսավոր օրն անդրադառնամ ինչ-որ հերյուրանքների»։Սերժ Սարգսյանի պատասխանը Փաշինյանին։
Հայկական բանակում որոշել են խստացնել պայքարը ոչ կանոնադրային հարաբերությունների և սմարթֆոնների դեմ
Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով ձախողում է թշնամու գրոհները. Հարությունյան
Հայկական բանակը հարվածներ է հասցրել ադրբեջանական ռազմական ավիաբազային, որտեղ տեղակայված են թուրքական F-16 կործանիչներ
Հայկական բանակը չի նահանջի, նախագահը միայն մեկ ելք ունի․ ընդդիմության առաջնորդները՝ ցույցին Բաղրամյան փողոցում