Բավ է պառակտվել
25-04-2015 13:47

Սիրիայի հայերը հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Չնայած Սիրիայում իրավիճակին՝ հայ համայնքն ասում է, որ իրենց ոչինչ չի ստիպի մոռանալ 100 տարի առաջ հայերի հանդեպ իրականացված ցեղասպանությունը: «Մենք չենք մոռանա»՝ արաբերենով և հայերենով գրված է եղել հարյուրավոր հայերի ձեռքի փոքր պաստառների վրա, ովքեր մասնակցել են ուրբաթ օրը Բաբ Շարքի թաղամասի եկեղեցիներից մեկում աղոթքին: Սիրիայի հայ համայնքը մոմավառությամբ և աղոթքով ոգեկոչել է Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը և տեղահանումը: