Վրաստանում ապրող հազարավոր հայեր Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջի ցույց իրականացրին` իրենց խոսքն ուղղելով ամբողջ աշխարհին և մասնավորապես՝ Թուրքիայի իշխանություններին:
Կազմակերպիչների խոսքով` հեռուստատեսությամբ և մամուլով թուրքերն ու ադրբեջանցիները նախապես փորձել են կեղծ հայտարարություններ տարածել, սակայն դա չի խանգարել վիրահայությանը մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ցույցին:
Նշենք, որ ցույցը կազմակերպել են Վրաստանի հայ համայնքը և Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնը: