Բավ է պառակտվել
20-10-2016 13:58

Ռոստովում հայ ուսանողը հաղթել է կարկանդակ ուտելու արագության մրցույթում

Ռոստովում կարկանդակ ուտելու արագության մրցույթում 1 րոպե 17 վայրկյան ցուցանիշով հաղթել է բժշկական քոլեջի հայազգի ուսանող Արմեն Երիցյանը:

Ուսանողը խոստովանել է, որ մրցույթին մասնակցելու որոշումն ինքնաբուխ է եղել: Նրա խոսքով՝ հաղթելուն օգնելու գլխավոր գաղտնիքը ջուրն էր, որը նա մշտապես խմել է ծամելիս: 

Բացի ֆուտբոլի տոմսի գլխավոր մրցանակից, հաղթողը ստացել է «Ամենաանհագ ախորժակի համար» դիպլոմ, գավաթ, երկրպագուների կապտադեղին շարֆ, «Քաղաքի ձայնը» ներկայացում-զբոսանքի 2 տոմս եւ այլ մրցանակների թվում 10 հազար ռուբլու չափով սերտիֆիկատ «Կուչկովի կարկանդակներ» սրճարան հաճախելու համար: