Բավ է պառակտվել
24-08-2016 13:33

Բրյանսկում պատուհանից երիտասարդ հայի են նետել

Բրյանսկում օգոստոսի 21–ին պատուհանից երիտասարդ հայի են նետել:

Օգոստոսի 21–ին, ժամը 6։00–ի սահմաններում Բրյանսկի Սովետսկի շրջանի Մարտի 8 փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկից երիտասարդ է ընկել։

Այս մասին սոցցանցերում պատմել են տուժածի հարազատներն ու ընկերները։ Շտապ օգնություն է կանչել հարևաններից մեկը։ Հիմա երիտասարդը, ով ազգությամբ հայ է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրա վիճակը ծանր է, ունի գլխի վնասվածքներ։

Իրավապահները քննում են միջադեպը։ Հարազատները կասկածում են, որ երիտասարդին սկզբում ծեծել են, ինչի հետո` նետել պատուհանից։ Նրանք ինքնուրույն քննություն են իրականացնում` փնտրելով ականատեսների։