Բավ է պառակտվել
14-07-2016 10:05

Հայաստանն ընդգրկվել է զարգացած գինեգործությամբ լավագույն 15 երկրների ցանկում

Հայաստանի Վայոց Ձորի մարզը CNN-ը ներառել է այն 15 շրջանների ու երկրների ցանկում, որոնք հայտնի են գինեգործական լավագույն ավանդույթներով։

Հրապարակման հեղինակները հատուկ ընդգծել են, որ Աստվածաշնչի համաձայն` Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որտեղ սկսել են գինեգործությամբ զբաղվել։

«Արարատ լեռան ստորոտին Նոյը տնկել է խաղողի առաջին որթը»,- ասված է հրապարակման մեջ։

Հոդվածի հեղինակները նշել են, որ հենց Հայաստանում է հայտնաբերվել 6100 տարվա պատմություն ունեցող գինու պահեստ։ Իսկ տեղի խաղողի «Արենի» տեսակը դարեր շարունակ չի փոխվում, այն չափազանց դիմացկուն է հիվանդությունների նկատմամբ, նաև ցրտադիմացկուն է։

Նշվում է, որ այսօր գինիների աշխարհագրությունը բավականին մեծ է` Քեյփթաունից մինչև Հայաստան ու Բրազիլիա։