Բավ է պառակտվել
28-01-2021 14:35

«Հայկական բանակը շատ շուտով վեր է հառնելու»․ Վազգեն Մանուկյան

Հայկական բանակը, մեր զինվորը, մեր սպան շարունակելու են լինել մեր երկրի և մեր ժողովրդի անվտանգության, արժանապատվության, հպարտության ու հաղթանակների երաշխավորը։ Այս մասին ասել է ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Հայկական բանակի 29-րդ տարեդարձի կապակցությամբ։

«Այսօր չեմ խոսելու ցավի ու կորստի մասին։ Չեմ խոսելու պարտության, նենգության ու դավաճանության մասին։ Այսօր ասելու եմ, որ մեր բանակը, մեր զինվորը, մեր սպան շարունակելու են լինել մեր երկրի և մեր ժողովրդի անվտանգության, արժանապատվության, հպարտության ու հաղթանակների երաշխավորը»,– ասել է Մանուկյանը։

Ընդդիմության վարչապետի թեկնածուն համոզմունք է հայտնել, որ հայկական բամակը սեղմ ժամկետներում վեր է հառնելու և ցույց տա իր ուժը։

«Միայն այդ դեպքում մենք կարող ենք կերտել հզոր, զարգացած, բարեկեցիկ և աշխարհում իր խոսքն ունեցող պետություն»,– շեշտել է Վազգեն Մանուկյանը։