Բավ է պառակտվել
28-09-2022 22:00

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ.ՀՀ ՊՆ

Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է, հայտնում է Հայաստանի ՊՆ մամլո խոսնակ Արամ Թորոսյանը։

«Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Ավելի վաղ հայկական պաշտպանական գերատեսչությունը տեղեկացրել էր, որ ժամը 18:00-ից սկսած Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։