Բավ է պառակտվել
16-02-2019 18:18

Հայկական եկեղեցին նշում է սիրահարների տոնը՝ Սուրբ Սարգիսի օրը

 

Շաբաթ օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սբ. Սարգիս Զորավարի տոնը: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից այս օրը հռչակվել է Երիտասարդության օրհնության օր:

Ո՞վ է Զորավար Սարգիսը

Սուրբ Սարգիս Զորավարը մեծագույն սրբերերից մեկն է: Նա իր որդու՝ Մարտիրոսի և տասնչորս զինվորի հետ միասին նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:

Քաջություն և խիզախություն համար կայսր Կոստանդինոս Մեծը (285-337) շնորհում է Սարգսին իշխանական կոչում և նշանակում սպարապետ (հայոց բանակի գլխավոր հրամանատար, հուներեն՝ ստրատիլատ) Հայաստանի սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ է լինում, այլև հրաշալի քարոզիչ: Կայսրի թույլտվությամբ և համաձայնությամբ նա վերջինիս տիրապետության տակ գտնվող քաղաքներում ոչնչացնում է բագինները, եկեղեցիներ կառուցում, տարածելով քրիստոնեությունը:

Երբ Հուլիանոս Ուրացող կայսեր թագավորության օրոք (360-363) սկսվում են քրիստոնյաների հալածանքները Տեր Աստվածը հայտնվում է Սուրբ Սարգսին և հրամայում նրան թողնել կայսրությունը: Իր որդու, Մարտիրոսի հետ միասին, Սբ. Սարգիսն ապաստան է գտնում Հայաստանում, ուր թագավորում էր Տրդատ Մեծի թոռ, Խոսրովի որդի, Տիրան թագավորը: Ստանալով լուրն այն մասին, որ Հուլիանոսը մեծ բանակով շարժվում է Պարսկաստանի վրա, և փորձելով խուսափել իր հողերը ներխուժելու վտանգից, հայ թագավորը համոզում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ:
Շահ Շապուհը սիրով է ընդունում Սբ․Սարգսին և նշանակում զորագնդերի հրամանատար։ նրա զինակիցներից շատերը, տեսնելով իրենց փայլուն հարամանատարի բարեպաշտությունն ու կյանքով ապացուցված հավատքն Աստծո նկատմամբ, Սարգսի սուրբ աղոթքներով Աստծո կողմից գործած հրաշքները, հրաժարվում են հեթանոսությունից և ընդունում քրիստոնեությունը։ Սակայն Շապուհը պահանջում է, որ սուրբն ընդունի կրակապաշտությունը և հեթանոսական զոհաբերություններ կատարի։

Սարգիսը կտրականապես մերժում է, ասելով․”Երկրպագել է պետք միայն ճշմարիտ Ատծուն՝ Սուրբ Երրորդությանը, երկնքի և երկրի արարչին։ Իսկ կրակն ու կուռքերը աստվածներ չեն, քանի որ հողածին մարդը կարող է ոչնչացնել դրանք”։ Ասելով սա՝ Սբ․Սարգիսը կոտրում է կուռքի արձանը։ Կատաղած ամբոխը հարձակվում է Սբ․Սարգսի և նրա որդու վրա, և առաջինը նահատակվում է նրա որդի Մարտիրոսը։ Սբ․ Սարգսին բանտարկում են, նա մնում է աներեր իր հավատքի մեջ և նրան գլխատում են։ Սբ․Սարգսի մահից հետո նրա մարմնի վրա լույս է ծագում։ Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Սբ․Սարգսին հավատարիմ տասնչորս մարտիկ։ Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում։

 

Սուրբ Սարգսի տոնը հայերի համար

Սուրբ Սարգիսը հայերի ամենասիրված սրբերից է: Պատահական չէ, որ Սբ. Մեսրոպ Մաշտոցը Սբ. Սարգիս աճյունը տեղափոխում է Կարբի Ուշի (Աշտարակ), որտեղ հետագայում կառուցվում է օրհնյալի անունով մի եկեղեցի: Հայաստանում Սբ. Սարգիս Զորավարի օրը սովորաբար նշվում է ոչ միայն եկեղեցական ծեսերով: Կան նաև լավ ավանդույթ դարձած ժողովրդական ծեսեր: Սուրբ Սարգիս Զորավարը բոլոր երիտասարդների արագ պաշտպանն է համարվում: Սուրբ Սարգսի միջնորդությամբ հրաշքներ են կատարվում: Այս օրը երիտասարդները աղոթում են և խնդրում սրբին իրենց աղոթքները տեղ հասցնել Բարձրյալին: Սուրբ Սարգիսն օգնում է սիրահարներին:

Աշուղ Ղարիբի մասին ավանդազրույցը

Աղքատ Աժուղ Ղարիբը սիրահարված է լինում մի հարուստի աղջիկ Շահ Սանամեին։ Աղջիկը նույնպես սիրում է նրան, սակայն Աշուղն աղքատ է լինում, և աղջկա հայրը դեմ է լինում նրանց ամուսնությանը, քանի որ ցանկանում է ամուսնացնել նրան հարուստի հետ։ Այդ ժամանակ Աշուղ Ղարիբը որոշում է գնալ օտար երկրներ և այնտեղ ազնիվ աշխատանքով ունեցվածք վաստակել։ Սակայն նախքան դա նա խոստում է վերցնում սիրած աղջկանից, որ յոթ տարի կսպասի իրեն։ Տղան պայման է դնում, որ եթե գեթ մեկ օրով ուշանա իր ասած ժամանակից, աղջիկը կարող է ամուսնանալ նրա հետ, ում հայրը կառաջարկի։

Դժվար յոթ տարի է անցկացնում Աշուղ Ղարիբը օտարության մեջ։ Զրկված լինելով իր գեղեցկուհուն տեսնելուց, որ մի լուր չունենալով նրանից, նա, այնուամենայնիվ, չի վհատվում, այլ կարոտով և հույսով սպասում այն օրվան, երբ նրանք նորից կհանդիպեն, ընտանիք կստեղծեն և միասին երջանիկ կյանք կապրեն։ Աշուղ Ղարիբին հաջողվում է ունեցվածք վաստակել, և նա բռնում է հետդարձի ճանապարհը։ Ճանապարհին շատ դժվարությունների ու փորձությունների են հանդիպում։ Թվում է, թե հույսն ահա կլքի Աշուղին, որ նա չի հասնի սիրած աղջկան։ Հուզված, նա մաքուր սրտով և բոցավառ հոգով աղոթքով դիմում է Սբ․Սարգսին, խնդրելով արագ պաշտպանի օգնությունը։
Ականջ դնելով սիրահարված Աշուղի աղոթքին, Սբ․Սարգիսը հայտնվում է ձնաբքի մրրիկում իր սպիտակ արագավազ նժույգով, նստեցնում է տղային ձիու վրա և մեկ ակնթարթում հասցնում նրան Շահ Սանամեին։ Այնժամ աղջկա հայրը, տեսնելով հրաշքը, տղայի անկոտրում կամքը, կատարված հրաշքը, նրանց մաքուր սերը և նվիրվածությունը միմյանց՝ օրհնում է նրանց միությունը:

Տոնի ավանդույթներն ու առասպելները

Սբ. Սարգիս տոնին նախորդում է “Առաջվորաց պահքը”, որը հաստատվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից: Այն տևում է հինգ օր։ Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որից հետո ոչինչ չեն ուտում ու խմում՝ ակնկալելով երազում տեսնել իրենց ապագա հարսնացուին կամ փեսացուին։ Այս օրվա հետ մեկ այլ ավանդույթ է կապված․ընդունված է եղել տան տանիքին կամ պատշգամբում սինիով ալյուր դնել և սպասել, թե երբ Ս. Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքերը։ Ըստ առասպելի՝ Սբ․Սարգիսը հրեշտակների հետ պետք է թռչի տանիքների վրայով, և եթե ալուրով սինու մեջ հայտնվի նրա սպիտակ ձիու (մաքրության և անարատության խորհրդանիշ) պայտի հետքն՝ այդ տարի սիրահարված տղայի կամ աղջկա երազանքը կիրականանա։

Այս օրը սիրահարները նվիրում են միմյանց բացիկներ, ծաղիկներ և քաղցրավենիք: Տոնի օրը Սբ. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում Սբ. Պատարագ կմատուցվի, որից հետո տեղի կունենա երիտասարդների օրհնության արարողությունը: