Բավ է պառակտվել
28-03-2019 19:39

Հայ պատգամավորները միաձայն հավանություն են տվել նվազագույն կենսաթոշակի բարձրացմանը

Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել նվազագույն կենսաթոշակը 25,5 հազար դրամ սահմանելու մասին օրինագծին։

Բոլոր 111 պատգամավորը միաձայն կողմ է քվեարկել օրինագծին։

Օրինագծում խոսքը գնում է նվազագույն շեմի մասին, որից ցածր կենսաթոշակ չի կարող վճարվել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը նախօրեին նշել է, որ այդ նախաձեռնությունը կվերաբերի շուրջ 18 հազար թոշակառուի։ Նրա խոսքերով, այս օրինագծի ընդունումը կհանգեցնի բյուջեից շուրջ 800 մլն դրամ լրացուցիչ ծախսի ($1` 486,31 դրամ)։