Բավ է պառակտվել
17-09-2018 12:31

Հայ մայրերը կոչ են անում ադրբեջանցի մայրերին կանգնեցնել պատերազմը

Ղարաբաղյան հակամարտության և, մասնավորապես, 2016թ ապրիլի քառօրյա պատերազմի ժամանակ զոհվածների չորս տասնայկից ավելի մայրերը շաբաթ օրը հայտարարել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի աշխարհում հակամարտող բոլոր կողմերին ուղղված կոչին միանալու մասին։

Վարչապետի նստավայրում տիկին Հակոբյանի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ զոհված հայ զինվորների մայրերը կոչ են արել Ադրբեջանի կանանց իրենց միանալ՝ հայ ադրբեջանական հակամարտությունը կանգնեցնելու համար։

“Թող աշխարհի բոլոր մայրերը ոտքի կանգնեն։ Մենք հատկապեես դիմում ենք Ադրբեջանի մայրերին։ Վերջերս համացանցում նրանք նույնպես հանդես էին եկել պատերազմը դադարեցնելու ուղերձով։ Մենք պատերազմ չենք ուզում, մենք չենք ուզում կորցնել մեր զավակներին”,- նշել է Լեռնային Ղարաբաղում 2016թ․ապրիլին քառօրյա պատերազմի ժամանակ զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը:
“Մենք ուզում ենք, որ մեր սահմաններին ընդմիշտ խաղաղություն հաստատվի․․․, որպեսզի մեր որդիներին բանակ ճանապարհելիս մայրերը տանջալից կարոտի զգացմունք չունենան։ Մենք ուզում ենք, որ նոր Հայաստանում մեզ նման մայրեր չլինեն”,- ասել է հակամարտության ընթացքում որդուն կորցրած մեկ այլ կին։

Ղարաբաղյան պատերազմի ընթացքում զոհված մեկ այլ զինվորի մայրն ավելացրել է․”ես պայքարում եմ այս բոլոր կանանց իրավունքների, իրենց որդիներին, հայրերին, եղբայրներին կորցրած ընտանիքների իրավունքնորի համար։ Ես պայքարում եմ, որ նրանք այլևս երբեք իրենց երխաներին չկորցնեն։”
Իր ելույթում տիկին Հակոբյանը նշել է, որ ինքն ավելի վստահ կշարունակի “Կանայք` հանուն խաղաղության” իր արշավը` թիկունքին ունենալով զոհված տղաների մայրերի օժանդակությունը: Նա ընդգծել է, որ ադրբեջանցիներին ուղղված խաղաղության կոչերը Հայաստանում միանշանակ չեն ընկալվում, և այդ արշավը սկսելուց հետո ինքն էլ է քննադատության ենթարկվել։

“Այն, որ սա միանշանակ չի ընկալվում մեր հասարակության կողմից՝ ադրբեջանցի մայրերին ձեր ուղերձն առավել կարևոր է դարձնում։ Հուսով եմ, որ ձեր ձայնը և մեր ձայնը կհասնի նաև ադրբեջանցի մայրերին, և նրանք ևս ելույթ կունենան ընդդեմ պատերազմի և հանուն խաղաղության։ Եվ եթե դա իրականանա՝ մեր շարքերը կհամալրվեն, և մի գեղեցիկ օր մեր խոսքը կհասնի նաև կրակի և պատերազմ սկսելու հրաման տվող մարդկանց”,- ասել է Հակոբյանը։
Հայաստանի վարչապետի տիկինը նաև կոչ է արել նախկին և գործող բարձրաստիճան պաշտոնյաների և խոշոր գործարարների կանանց իրենց ներդրումն անել Համեստ Ներսիսյանի կողմից ստեղծված և նրա որդու՝ զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի անունը կրող հիմնադրամին։ ”Կարծում եմ՝ կինեն կանայք, ովքեր կխորհեն և կեզրահանգեն, որ իրենց ամուսինների բարձր պաշտոններ զբաղեցնելու ընթացքում ձեռք բերված թանկարժեք իրերը ոչ միշտ են ազնիվ ճանապարհով ստացվել, և նրանք կմտածեն, որ թեկուզ դրանց մի մասը Համեստ Ներսիսյանի ստողծած հիմնադրամին նվիրաբերելով, կարող են հոգեկան հանգիստ ձեռք բերել”,- ասել է Աննա Հակոբյանը։
Պատասխանելով լրագրողներից մեկի այն դիտողությանը, որ մինչ նրանք խաղաղության քարոզարշավ են տանում, տեղեկատվության համաձայն՝ ադրբեջանական զինուժը երեկ երեկոյան գնդակոծել է հայկական սահմանամերձ գյուղն, Աննա Հակոբյանն ասաց, որ իրենք խաղաղություն են քարոզում ենք որպես կին և մայր, ոչ թե պետության անունից։ Նա նշեց, որ խաղաղության իրենց կոչին զուգահեռ Հայաստանը զինավարժություններ է անցկացնում։

“Կյանքը ցույց կտա հաղթողին։ Կամ մենք կհաղթենք և կստիպենք նրանց վայր դնել զենքն ու բանակցությունների սեղանի շուրջ նստել՝ միմյանց հասկանալու և այս խնդիրը լուծելու համար, կամ էլ մենք կպարտվենք, և նրանք կշարունակեն իրար վրա կրակել սահմանին։ Ես ցանկանում եմ բացառել մեր պարտության տարբերակը և վստահություն հայտնել, որ մի օր հաղթելու ենք”,- եզրափակել է վարչապետի տիկինը։