Բավ է պառակտվել
03-05-2021 17:42

19 հայ գերի խոշտանգվել և սպանվել է ադրբեջանական զինծառայողների կողմից․ փաստաբանները հրապարակել են նրանց անունները

ՄԻԵԴ-ում հայ բանտարկյալների շահերը ներկայացնող փաստաբաններ Արտակ Զեյնալյանը և Սիրանուշ Սահակյանը նոր տեղեկություններ են հրապարակել Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների վերաբերյալ:

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020 թ-ի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ»,- գերլ է Զեյնալյանը Ֆեյսբուքի իր էջում:

Ըստ նրա, գերության մեջ հայտնված անձանցից՝ թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն:

«Ռազմագերիների, ազատազրկված անցանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- հայտնել է Զեյնալյանը, հրապարակելով սպանվածների անունները:

Քաղաքացիական անձինք`
1. Էդուարդ Շահգելդյան
2. Արսեն Ղարախանյան
3. Բենիկ Հակոբյան
4. Էլենա Հակոբյան
5. Սերժիկ Վարդանյան
6. Էլլա Վարդանյան
7. Գենադի Պետրոսյան
8. Յուրիկ Ասրյան
9. Միշա Մովսիսյան
10. Անահիտ Մովսիսյան
11. Նինա Դավթյան
12. Միշա Մելքումյան

Զինծառայողներ`
13. Էրիկ Մխիթարյան
14. Գագիկ Մկրտչյան
15. Արայիկ Պողոսյան
16. Վարդգես Ղազարյան
17. Յուրի Ադամյան
18. Արթուր Մանվելյան
19. Նարեկ Բաբայան