Բավ է պառակտվել
30-07-2021 10:38

Հայկական ՀՕՊ ուժերը խոցել են ադրբեջանական Aerostar ԱԹՍ

Խոցված ԱԹՍ-բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։

Հայկական հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են ադրբեջանական Aerostar ԱԹՍ, հայտնում են ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 29-ին, ժամը 23։00-ից սկսած, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր, սակայն հայկական ՀՕՊ-ը կասեցրել է այդ փորձը։

Գերատեսչությունը կոչ է անում լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերի օգտատերերին չտարածել չճշտված, առավել ևս` ակնհայտ խեղաթյուրված և խուճապ առաջացնող տեղեկություններ և առաջնորդվել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններով:

«ՀՀ զինված ուժերը լիարժեք կատարում է իր առջև դրված խնդիրները»,- ասվում է հողրդագրությունում։