Բավ է պառակտվել
26-01-2021 11:12

Հայ դպրոցականները 4 մեդալ են նվաճել աստղագիտության միջազգային օլիմպիադայում

Հայկական դպրոցներ ներկայացուցիչները նվաճել են 4 մեդալ Էստոնիայում անցկացված Աստղագիտության և աստղաֆիզիկայի 14-րդ միջազգային օլիմպիադայում, հայտնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի մամուլի ծառայությունը:

Հայաստանը ներկայացրել է չորս մասնացկի, և բոլորն արժանացել են մեդալի. Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներից Արտաշես Գյոլեցյանը (11-րդ դասարան) արժանացել է ոսկե մեդալի, Եվա Հունանյանը և Կարեն Բաղդասարյանը (երկուսն էլ 12-րդ դասարան) արժանացել են արծաթե մեդալների: «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Դավիթ Գյուլամիրյանը ևս նվաճել է արծաթե մեդալ։

Հայկական թիմի հետ աշխատել են Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, ֆիզմաթ դպրոցի աստղագիտություն առարկայի ուսուցիչ Մարիետա Գյուլզադյանը և նույն աստղագիտության օլիմպիական խմբակի ղեկավար Վարդգես Մամբրեյանը:

Օլիմպիադային մասնակցել է 280 ուսանող 40 երկրից։