Բավ է պառակտվել
17-03-2020 22:07

ԶԼՄ-ները պետք է հաղորդեն միայն պաշտոնական տեղեկատվություն

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու ռեժիմով պայմանավորված՝ սահմանափակվել են որոշակի իրավունքներ և ազատություններ: Արտակարգ դրության առանձնահատկությունների վերաբերյալ այսօր լրատվամիջոցների հարցերին պատասխանել է Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:
Ըստ նրա՝ Հայաստան թույլատրվում է ՀՀ բոլոր քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների մուտքը, անկախ վերջիններիս՝ ՀՀ քաղաքացի լինելու հանգամանքից: Արգելվում է ՀՀ քաղաքացիների՝ ցամաքային ճանապարհով ելքը՝ բացառությամբ բեռնափոխադրումներով զբաղվող քաղաքացիների:
Սահմանափակումներ եղել են նաև Զանգվածային լրատվամիջոցների հետ կապված։
«ԶԼՄ-ները պետք է հաղորդեն միայն պաշտոնական տեղեկատվություն՝ հղում անելով պարետատան հրապարակած տեղեկատվությանը, պետական պաշտոնյաների: Դանիելյանը նաև հայտնեց, որ խախտում կարող է համարվել ոչ միայն անմիջականորեն կորոնավիրուսին առնչվող տեղեկատվությունը, այլև բոլոր այն հրապարակումները, որոնք կարող են խուճապ առաջացնել։
Իսկ եթե այս իրավական ռեժիմը չպահպանեն՝ ենթարկվելու են պատասխանատվության: Սա տարածվում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց վրա, այդ թվում՝ սոցիալական ցանցերում հրապարակումներին, որոնք վերաբերում են բացառապես կորոնավիրուսին՝ ՀՀ սահմաններում եւ դրանից դուրս կոնկրետ վարակված անձանց մասին տեղեկատվությանը, անձանց քանակին եւ շփման շրջանակին, մեկուսացված անձանց»,–ասաց փոխնախարարը:

Հարցին՝ ինչ է անում կառավարությունը, որպեսզի վարակված անձինք չթիրախավորվեն, Դանիելյանը պատասխանեց՝ արտակարգ դրությամբ պայմանավորված ԶԼՄ-ների նկատմամբ առկա սահմանափակումներով սահմանվում է՝ կոնկրետ վարակակիրների մասին եւ նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն չպետք է հրապարակվի ոչ իրավաբանական եւ ոչ էլ ֆիզիկական անձանց կողմից:
Դանիելյանը նաև հայտնեց, որ խախտում կարող է համարվել ոչ միայն անմիջականորեն կորոնավիրուսին առնչվող տեղեկատվությունը, այլև բոլոր այն հրապարակումները, որոնք կարող են խուճապ առաջացնել։
«Օրինակ` եթե նշվում է, որ պարենային լուրջ խնդիրներ ունենք։ Այս տեղեկությունները վտանգավոր են, քանի որ կարող են քաղաքացիների շրջանում լուրջ խուճապի պատճառ դառնալ»,- ասաց Դանիելյանը։

Փոխնախարարը տեղեկացրեց, որ կարանտինային ռեժիմը խախտելու համար պատասխանատվություն նախատեսող նախագծերն արդեն պատրաստ են և շուտով կդրվեն շրջանառության մեջ․ «Դրանք և՛ վարչական, և՛ քրեական պատասխանատվություն են նախատեսում՝ կախված իրավախախտման վտանգավորությունից»։
Փոխնախարարը անդրադարձավ նաև մասնավոր հատվածում աշխատող մարդկանց խնդիրներներին՝մասնավորապես ռեստորաններում ու սրճարաններում մարդկանց։
«Ռեստորանների համար այս պահին սահմանափակում չկա։ Հանրային սննդի օբյեկտների գործունեությունը կարող է սահմանափակվել պարետը։ Այս պահին պարետի նման ցուցում չկա»,- հայտնեց Դանիելյանը։
Դիտարկմանը թե այդ ընթացքում դրանց աշխատակիցները կարող են հեռացվել` առանց աշխատավարձի պահպանման։ Հետտևաբար ում կարող են նրանք դիմել, փոխնախարարը պատասխանեց՝ նախ պետք է իրավաբանի օգնությանը ապավինել
«Եթե հայտարարված արտակարգ դրության ռեժիմի պայմաններում ՀՀ քաղաքացիների աշխատանքային իրավունքների խախտումները զանգվածային բնույթ կրեն, պետությունը կարող է միջամտել։ Իսկ խնդիրներն այդ պայմանավորված են մի շարք գործոններով, դրա համար աշխատանքային իրավունքների խախտման դեպքում նախևառաջ պետք է իրավաբանի դիմել։

 

 

Արմինե Գևորգյան