Բավ է պառակտվել
14-02-2023 12:51

Հայ փրկարարները շնորհակալագրեր են ստացել Հալեպի նահանգապետից

Սիրիայում երկրաշարժի գոտում աշխատող հայ փրկարարների թիմը շնորհակալագրեր է ստացել Հալեպի նահանգապետարանից։

Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբը շնորհակալագրերը հանձնել է Հայաստանի Գլխավոր Հյուպատոսության խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանի, Հալեպ ժամանած միջազգային փրկարարական խմբի ղեկավար գնդապետ Արմեն Գևորգյանի և որոնողափրկարարական ջոկատի հրամանատար գնդապետ Սերգեյ Բիձյանի հետ հանդիպմանը։

Արմեն Գևորգյանը ներկայացրել է անցնող օրերին կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն և շնորհակալություն հայտնել Հալեպի նահանգապետարանի կողմից ցուցաբերված աջակցության համար։

Հայաստանը 29 փրկարար է ուղարկել Սիրիայի երկրաշարժից տուժած շրջաններ։

Հայ փրկարարները Հալեպի փլատակների տակից դուրս են բերել երեք մարդու
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում և անձրևներ
Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել նախկին վարչապետից բռնագանձել 59 անշարժ գույք և տասնյակ միլիոնավոր դոլար
216.000 ԱՄՆ դոլար՝ սփյուռքահայ երիտասարդության համար Հայաստանում ամառային ճամբար և էքսկուրսիաներ կազմակերպելու համար
«Մենք պատրաստ ենք ամեն գնով պաշտպանել մեր երկրի յուրաքանչյուր միլիմետրը». ՀՀ պաշտպանության նախարար