Հայաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները կմեկնեն Բելառուս` պատանդներին ազատ արձակելու զորավարժություններին մասնակցելու համար, որոնք տեղի կունենա ռազմավարական կարևոր օբյեկտում` Լուկոմլյան հիդրոէլեկտրակայանում
ԱՊՀ անդամ երկրների հատուկ ծառայությունների, անվտանգության մարմինների ստորաբաժանումների հակաահաբեկչական ղեկավար անձնակազմի հավաքը տեղի կունենա մայիսի 31-ից հունիսի 2-ը Մինսկում, ասվում է ԱՊՀ գործադիր կոմիտեի հաղորդագրությունում։ Միջոցառման կազմակերպիչն է ԱՊՀ անդամ երկրների հակաահաբեկչական կենտրոնը` Բելառուսի պետական անվտանգության կոմիտեի աջակցությամբ։
Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի և Ռուսաստանի լիազոր մարմինների պատվիրակությունները, ԱՊՀ գործադիր կոմիտեի, ՊՆ-երի խորհրդի քարտուղարության, ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համակարգման բյուրոյի, Միջպետական ավիացիոն հանձնաժողովի, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։