Բավ է պառակտվել
10-09-2019 18:44

Հայաստանի պարտապան զինծառայողներն արտոնություններ կստանան

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներն ընդունել են դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում լրացումները, որոնք ուղղված են թեթևացնելու ԶՈւ զինծառայողների վարկային պարտավորությունների բեռը։

Նախաձեռնությամբ առաջարկվում է առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայող պարտապանի աշխատավարձից զորամասի կողմից եռամսյակը մեկ անգամ տրվող տեղեկանքի հիման վրա պահել 30 տոկոսից ոչ ավելին։ Միևնույն ժամանակ ուժի մեջ կմնան օրենքով ամրագրված որոշ բացառություններ։

Ինչպես նախօրեին քննարկման ժամանակ նշել է օրինագծի հեղինակ, “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, առաջին տարբերակում առաջարկվել է աշխատավարձից պահումների դրույքաչափը սահմանել 10 տոկոսից ոչ ավելի, սակայն կառավարության հետ քննարկումներից հետո այն բարձրացվել է մինչև 30 տոկոս։

Փոփոխությունները հիմնավորվել են մարտական ծառայություն իրականացնողներին “ամուր թիկունք” ապահովելու անհրաժեշտությամբ։