Բավ է պառակտվել
30-08-2020 16:23

Գամփռները կյանքի գնով պաշտպանել են տիրոջը՝ հովվին, սակայն օձի խայթոցից նրանց կյանքը փրկել չի հաջողվել․․․

Օրերս արտառոց դեպք է գրանցվել Նոր Արթիկ գյուղի սարերում։ Երիտասարդ հովիվը իր երկու գամփռների հետ արածացնեիս է եղել գյուղի ոչխարների հոտը, երբ պատահաբար օձը հարձակվել է նրա վրա։ Երկու գամփռները անմիջապես մարտի են բռնվել բավականին մեծ չափերով գյուրզայի հետ։ Գամփռները թեև սատկացրել են օձին, բայց ծանր վիրավորվել են և մի կերպ են կարողացել գյուղ հասնել։ Սակայն կարճ ժամանակ անց երկուսն էլ սատկել են օձի խայթոցներից։