Բավ է պառակտվել
27-03-2019 18:31

Հայկական ԶՈւ-ն ճնշել է հակառակորդի կրակը Ադրբեջանի հետ սահմանին

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները երեքշաբթի փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում՝ Բերդավան գյուցի մերձակայքում։ Այսպիսով, նրանք փորձել են առաջ տանել իրենց դիրքերը։

Ինչպես հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, միջադեպը տեղի է ունեցել ժամը 16։30-ի սահմաններում չեզոք գոտում։
Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։
Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, ինժեներական աշխատանքները՝ կասեցվել։
Հայկական կողմից տուժածներ չկան։