Բավ է պառակտվել
13-05-2022 14:00

Անկանխիկ վճարումների դեպքում Հայաստանի թոշակառուները զեղչեր կստանան

Հայաստանում նախատեսվում է ներդնել զեղչերի համակարգ թոշակառուների համար՝ բանկային (թոշակային) քարտերով անկանխիկ գնումներ անելիս, հայտնել է ուրբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ծրագիրն, ամենայն հավանականությամբ, կքննարկվի կառավարության առաջիկա նիստերից մեկում, իսկ կներդրվի մոտավորապես, այս տարվա հունիսի կեսերից, հաղորդում է armbanks.am ֆինանսաբանկային պորտալը։

Փաշինյանը նշել է, որ նար համակարգը մի քանի կարևոր նշանակություն ունի։ «Առաջինը՝ զուտ սոցիալական, երկրորդը՝ կանխիկի շրջանառության կրճատում, երրորդը՝ թոշակառուների գնումների վերլուծություն՝ մեր սոցիալական քաղաքականությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով»,– պարզաբանել է Փաշինյանը։

Նա կոչ է արել ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ շրջանների տնտեսվարողներին այս հարցում համագործակցել իշխանությունների հետ, մատնանշելով տվյալ նախաձեռնության իմիջային բաղադրիչը։

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 30 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 190 է
ՀՀ –ում կորոնոավիրուսով վարկավածների թիվը 1067
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 160 դեպք
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 1867 դեպք
Կորոնավիրուսի 28 նոր դեպք. ընդհանուր թիվը հասել է 881-ի