Բավ է պառակտվել
04-07-2018 20:47

Հայ վարորդներին ՃԵԿ–ի 13,3 մլն դրամի տուգանք կներվի

ՀՀ կառավարության չորեքշաբթի օրվա նիստում հավանություն է տրվել «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որը նախատեսվում է երթևեկության կանոնների խախտման համար մի շարք տուգանքների համաներում։

Ինչպես նշեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, օրինագծով առաջարկվում է ազատել քաղաքացիներին պատասխանատվությունից մի շարք վարչական իրավախախտումների համար, որոնք կատարվել են միչև 2017 թ.–ի դեկտեմբերի 31–ը։

«Ընդհանուր առմամբ` համաներման շրջանակում կներվի 13,3 մլրդ դրամի (27,5 մլն դոլարի) տուգանք, ընդ որում` համաներումը չի տարածվի այնպիսի խախտումների վրա, ինչպիսիք են անսթափ վիճակում վարելը, պետհամարանիշներն ուրիշին տրամադրելը և այլն»,– ասաց Զեյնալյանը։

Ինչպես այս առիթով նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նման որոշումը պայմանավորված է նրանով, որ եթե քաղաքացիները չեն վճարել մինչև օրս, ուրեմն չեն ունեցել նման հնարավորություն, ու կառավարությունը աննպատակահարմար է համարում նոր տուգանքներ սահմանել։

«Միաժամանակ դա չի նշանակում, որ բոլորը կազատվեն տուգանքներից ու կվարեն ինչպես ցանկանում են։ Սակայն մինչ օրս անցկացվող քաղաքականությունը միտված է ոչ թե իրավակարգի պահպանմանը, այլ ուներ բացառապես ֆիսկալ բնույթ։ Մեր հիմնական նպատակն է ապահովել ճանապարհային անվտանգության բարելավումը, ինչի համար մենք հիմա քննարկում ենք նոր սկզբունքներ», – ասաց Փաշինյանը։