Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն կանխել է սիգի ձկնկիթի ապօրինի արտահանումը Ռուսաստան։
Մամլո հաղորդագրության համաձայն՝ ՊՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի և ԱԱԾ Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ-ում գործող կազմակերպության անվամբ սեփականատերը պատրաստվում է Հայաստանից Ռուսաստան արտահանել «սիգ» ձկնատեսակի ձկնկիթ՝ ապրանքները ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելու եղանակով:
Մաքսային հսկքղության արդյունքում պարզվել է, որ տարանցման հայտարարագրում նշված 4520 կգ ընդհանուր քաշով (մաքուր քաշը՝ 3840 կգ) ապրանքատեսակը իրականում 4918 կգ ընդհանուր քաշով «սիգ» ձկնատեսակի խավիար է (մաքուր քաշը՝ 4260 կգ)։
Գերատեսչությունը հիշեցնում է, որ սահմանված է Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք, ուստի նշանակվել է դատակենդանաբանական փորձաքննություն, որի արդյունքում հաստատվել է, որ նշված ապրանքը սաղմոնների ընտանիքի՝ սիգ տեսակի ձկնկիթ է
Կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, կազմված նյութերը տրամադրվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ հետագա ընթացքը որոշելու համար։