Բավ է պառակտվել
18-10-2016 11:34

Ծաղկաձորն ընդգրկվել է ԱՊՀ լեռնադահուկային ճանաչված հանգստավայրերի հնգյակում

Ծաղկաձորն ընդգրկվել է ԱՊՀ և մերձավոր արտերկրի լեռնադահուկային ամենաճանաչված հանգստավայրերի հնգյակում Ամանորի հանգիստը կազմակերպելու համար:

Վարկանիշը կազմվել է 2016 թվականի դեկտեմբերի 30–ից մինչև 2017 թվականի հունվարի 8–ը հյուրանոցներրի որոնման և նախապատվիրման տվյալների հիման վրա։ Հանգստի բյուջեում են հյուրանոցում կամ սենյակներում օրավարձի, սրճարանում ճաշի և դահուկային էլեկտրոնային մեկ անցաթղթի միջին արժեքը։

ԱՊՀ երկրների 10 ամենահայտնի լեռնադահուկային հանգստավայրերը`

1. Չիմբուլակ (Ալմաթի, Ղազախստան), $78

2. Գուդաուրի (Թբիլիսի, Վրաստան), $65

3. Լոգոյսկ (Մինսկ, Բելառուս), $52

4. Շահդաղ (Բաքու, Ադրբեջան), $58

5. Ծաղկաձոր (Երևան, Հայաստան), $60

6. Բակուրիանի (Թբիլիսի, Վրաստան), $68

7. Բուկովել (Լվով, Ուկրաինա), $56

8. Չիմղան (Տաշքենդ, Ուզբեկստան), $48

9. Կարակոլ (Բիշքեկ, Ղրղըզստան), $50

10. Սիլիչի (Մինսկ, Բելառուս), $52

 ԱՊՀ և մերձավոր արտերկրի լեռնադահուկային հանգստավայրերում ռուսների ձմեռային հանգստի պահանջարկը նախորդ ձմեռվա համեմատ աճել է 15 տոկոսով։