Բավ է պառակտվել
04-10-2017 13:58

Գավառը ծածկվել է ձյունով

Սեպտեմբերի վերջին Հայաստանում տարվա այդ շրջանի համար անհավանական շոգ եղանակ էր: Սնդիկի սյունը գերազանցում էր +30 աստիճանը: Իսկ ընդամենը մի քանի օր անց, ամռանը փոխարինելու եկավ իսկական ձմեռը:
Գեղարքունիքի մարզի Գավառում եղանակն իսկական անակնկալ է մատուցել՝ քաղաքում առատ ձյուն է տեղացել: Սոցկայքերի օգտատերերը ակտիվորեն հրապարակում են ձյունածածկ փողոցներով և ծառերով կադրեր:
Մոտակա օրվա համար հայհիդրոմետ կենտրոնի կանխատեսումը ևս հուսադրող չէ. Հոկտեմբերի 5-ի գիշերը Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Վայոց Ձորի, Կոտայքի և Արագածոտնի լեռներում օդի ջերմաստիճանը կտատանվի -2-ից +2-ը:
Չնայած դրան,շաբաթ օրվանից օդերևութաբանները խոստանում են տաք օրերի վերադարձ Հայաստան: