Բավ է պառակտվել
29-11-2022 10:03

ՀՀ ՊՆ մայորը 19700 դոլարի դիմաց գաղտնի տեղեկատվություն է վաճառել օտարերկրյա հետախուզական գործակալություններին (տեսանյութ)

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը պետական ​​դավաճանության նոր դեպք է բացահայտել։

Գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի կոչումով մայոր սպան 2021 թվականի հուլիսին հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, հավաքագրվել նրանց կողմից, նրանց հետ համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրել։

Զբաղեցնելով զորամասի ծառայություններից մեկի պետի պաշտոնը՝ 2022 թվականի փետրվարից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում հավաքել և իր կողմից օգտագործվող տարբեր բջջային հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող ռազմական բնագավառի տեղեկություններ, ինչի դիմաց ընդհանուր ստացել է. 19700 ԱՄՆ դոլար։

Այդ կերպ նա կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հիշյալ սպային ներկայացվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: