Բավ է պառակտվել
02-10-2018 12:20

Հայաստանի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է Շարլ Ազնավուրի հիշատակը

Հայաստանի Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգել է լեգենդար ֆրանսիացի շանսոնյե, հայազգի Շարլ Ազնավուրի հիշատակը։

Ազնավուրը մահացել է կիրակի գիշերը Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։

Ինչպես երեքշաբթի նիստի ժամանակ ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, նա կորցրել է ոչ միայն հռչակավոր մի անձնավորության ու հայ ազգի զավակին, այլև իր լավ բարեկամին ու գործընկերոջը, որի հետ համագործակցել է 1988թ․Սպիտակի երկրաշարժից ի վեր։

“Մենք շատ ծրագրեր ենք իրականացրել հանուն մեր երեխաների, և այն զգացմունքները, որ ես ունեմ Ազնավուրի նկատմամբ կապված են միայն նրա բարի, ազնիվ և անկեղծ վերաբերմունքի և այն ամենի հետ, ինչ նա տվել է ոչ միայն հայ ժողովրդին, այլև ամբողջ աշխարհին”, ասել է Բաբլոյանը։