Բավ է պառակտվել
21-02-2017 18:21

Հայ դեռահասը Մոսկվայում արժանացել է « Տաք սիրտ» մրցանակի՝ մարդու կյանք փրկելու համար

Հայ դեռահասը Մոսկվայում արժանացել է « Տաք սիրտ» մրցանակին, որը տրվում է խիզախ արարքներ կատարած երիտասարդ հերոսներին:
«Տաք սիրտ» խորհրդանիշը շնորհվում է ցուցաբերված սրտացավության և կյանքում ստանձնած ակտիվ դիրքորոշման համար: Մարդկանց հանդեպ ցուցաբերած անշահախնդիր օգնության, կամ սեփական կենսական դժվարությունները հաղթահարելու համար:
Ինչպես հաղորդվում է,մրցանակաբաշխության դափնեկիրների թվում եղել է նաև հայկական ընտանիքի որդի, դեռահաս Տիգրան Բաղդասարյանը, ով բնակվում է Ստավրոպոլի երկրամասում:
2014թ. օգոստոսին Տիգրանը ծնողների հետ միասին հանգստանալիս է եղեկ Կիսլովոդսկի ջրաշխարհում: Այդ օրը մանկահասակ այցելուների քանակը բավականին շատ է եղել, և ոչ ոք չի նկատել, թե ինչպես է երեքամյա տղան սայթաքել և ջուրն ընկել: Երեխան սկսել է ջրախեղդ լինել և սուզվել, իսկ նրան նկատած Տիգրանը շտապել է օգնության: Լողալով հասնելով երեխային, Տիգրանը նրան ջրից դուրս է հանել, դրել է լողավազանի կողամասին և արհեստական շնչառություն տվել: Երբ մեծահասակները վրա են հասել, փոքրիկին արդեն վտանգ չի սպառնացել:
Ընդհանուր առմամբ իրենց արժանի մրցանակը ստացել են մանկական և երիտասարդական 7 հասարակական կազմակերպություն և 113 երիտասարդ: Ամենաերիտասարդ մրցանակակիր հերոսը ընդամենը 7 տարեկան է, իսկ ամենաավագը՝ 23: