Բավ է պառակտվել
01-04-2023 14:21

Հարավարևելյան սահմանագոտում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ հայ զինծառայող է զոհվել. Կրակոցներն են հնչել նաև ադրբեջանական կողմից

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է հարավարևելյան սահմանային գոտում փոխհրաձգության ժամանակ մեկ զինծառայողի զոհվելու և մեկ այլ զինծառայողի վիրավորվելու մասին։

«Մարտի 31-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն: Հընթացս կրակոցներ են հնչել նաև ադրբեջանական կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միջադեպից հետո հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Հրաչյա Արայի Սարուխանյանի մարմինը՝ հրազենային մահացու վնասվածքով: Եվս մեկ զինծառայող ստացել է վիրավորում, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: